Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայ-հնդկական արմատի նոր ճյուղը

Հայ-հնդկական արմատի նոր ճյուղը

Հնդկաստանից Հայաստան ժամանած զույգը տոնում է իրենց դստեր՝ Լիոնա Վաշիշթհայի ծնունդը: Զույգը՝ Ռաջիվը և Լիլիթը, դեռ ամիսներ առաջ կայացրել էին որոշում` նորածնին լույս աշխարհ բերել հենց Հայաստանում՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում: Լիլիթը նշեց, որ իրենց առաջնեկը՝ Ագաստիան, ծնվել է Հնդկաստանում, և երբ համեմատականներ է անցկացնում երկու երկրների բժշկական ծառայությունների որակ-գին հարաբերակցության միջև,  նախապատվությունը միանշանակ տալիս է Հայաստանին, քանի որ Հնդկաստանում նման բուժօգնություն ստանալու համար ստիպված կլինեին վճարել մի քանի անգամ ավելի, քան վճարել են Հայաստանում:

 

Փոքրիկ Լիոնա Վաշիշթհայի հայրիկը` Ռաջիվը, նշեց, որ տևական ժամանակ  Հայաստանում փնտրել են իրենց պահանջներին համապատասխան ծննդատուն և գտել են այն, ինչ ուզում էին: Փոքրիկի մայրիկը՝ Լիլիթը, խոստովանեց,  որ արմատներով հայ է, և շա˜տ մեծ էր ցանկությունը երկրորդ բալիկին լույս աշխարհ բերել հենց Հայաստանում:

 

«Ռաջիվը՝ ամուսինս, շա˜տ հոգատար է, միևնույն ժամանակ` շա˜տ խստապահանջ, և ծննդատան ընտրության հարցում հաշվի էր առնում այնպիսի նրբություններ, որոնց առաջին հայացքից այդքան էլ կարևորություն չէի տալիս: Անչափ գոհ եմ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմից` հղիության ամիսների ընթացքում կողքիս լինելու, ինչպես նաև բարձրակարգ բուժօգնություն տրամադրելու համար: Զարմացած եմ կենտրոնի սարքավորումներով հագեցածության աստիճանից: Աղջկաս ծնունդը շատ բան փոխեց մեր կյանքում. վերաիմաստավորեցինք այնպիսի արժեքներ, որոնց նախկինում կարևորություն չէինք տալիս: Սա մի աննկարագրելի զգացմունք է, որը դժվարանում եմ բառերով նկարագրել: Պետք է նշեմ, որ Ռաջիվն այս ամիսների ընթացքում շատ է կապվել Հայաստանի հետ, և նույնիսկ մտածում ենք Հայաստան տեղափոխվելու մասին»,- անկեղծացավ երջանիկ մայրիկը:


«Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքի ղեկավար Դավիթ Իգնոյանի հավաստմամբ հղիությունն ընթացել է առանց շեղումների, սահմանված կարգով իրականացվել են բոլոր համապատասխան լաբորատոր և ախտորոշիչ հետազոտությունները: Կարելի է ասել, որ Լիլիթի հղիությունն ունեցել է հարթ ընթացք: Կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծման որոշումը կայացվել է ըստ բժշկական ցուցման: Ծնվել է 3,450 գրամ քաշով և 53 սմ հասակով աղջիկ, որը, ըստ իրականացված հետազոտությունների առողջ է և որևիցե խնդիր չունի: Դավիթ Իգնոյանը հավելեց նաև, որ վիրահատության և հետծննդյան շրջանում բարդություններ չեն նկատվել և ծննդկանը հիվանդանոցից դուրս կգրվի` ստանալով անհրաժեշտ բուժօգնություն և երեխայի հետագա խնամքին վերաբերող համապատասխան տեղեկատվություն: Դավիթ Իգնոյանն ընդգծեց նաև, որ զույգի հետ առցանց նախապես քննարկվել էին բոլոր նրբություններն ու քայլերի հերթականության ընթացակարգը, որից հետո զույգը կայացրել էր որոշում` գալ և փոքրիկին լույս աշխարհ բերել Հայաստանում՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում:


«Մայրանալու պարգևը տրված է ի վերուստ, բայց երբ արարման այդ հրաշքի ընթացքում քեզ օգնում է փորձառու և բանիմաց մասնագետների մեծ թիմ, երբ դու վայելում ես այդ հեղինակությունն ու հասնում այն վստահությանը, որ առցանց խորհրդատվության արդյունքում զույգը առանց մտածելու կտրում և անցնում է օվկիանոս` կոնկրետ բժշկական կենտրոնի ծառայություններից օգտվելու համար, միայն պարտավորեցնում է»,- իր խոսքը եզրափակեց Դավիթ Իգնոյանը:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

Լուրեր
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am

70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

Լուրեր
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

Լուրեր
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

Լուրեր
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

Լուրեր
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...

«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

Լուրեր
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

Լուրեր
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ